Թեստային աշխատանք․Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում, մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում իր համար կարել մի այնպիսի վերմակ, որ իր հասակի համեմատ ոչ երկար լինի, ոչ էլ՝ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորին պատժում է։ Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:

— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:

-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի: Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով,

— քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:

-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել-պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում: Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի: Թագավորն անմիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ: Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ-մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարամիտ դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակ, կարճ, մարդ, թախտ

2.Ի՞նչ է նշանակում «դերձակ» բառը։(Դերձակ) նշանակում է մարդ, ով հագուստ է կարում։

Կար անող, կարող

3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված՝

ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել

դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ

4. Տրված բառերից ո՞րն է ածանցավոր՝

ա/ օր

բ/ երկիր

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Գտի՛ր և ընդգծի՛ր սխալ տարբերակը՝

ա) երկար- ածական

բ) երկիր- ածական

գ) թագավոր-գոյական

դ) դերձակ-գոյական

7. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։

թագավոր-արքա

Թաքուն-գախտնի

իսկույն-անմիջապես

հնարամիտ- սրամիտ

8. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել։

Իր կամակորությունը։

9. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:

ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

10. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:

Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

11. Կամակոր թագավորին պատժելու մի տարբերակ էլ դո՛ւ մտածիր:

Ես կառաջարկեի, որ թագավորությունը տային դերձակին։

12.Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր այս տեքստը:

Ես կվերնագրեի <<Դերձակը և թագավորը>>։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *