1.Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը:

չորեքշաբթի

2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։

15

3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար:

33

4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։

21

5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապահների զույգը

6

6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը:

երեքշաբթի

7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:

600

8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։

դեղինը

9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։

6

10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:

11

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *