Ճպուռն ու մրջյունը

                                                                                                        Աթաբեկ Խնկոյան

Զ

Թռի-վռի մի ճպուռ, 
Ողջ ամառը շուռ ու մուռ, 
Երգեց, ճռռաց, ճռճռաց: 

Մին էլ, ըհը՜, ձմեռը, 
Փռեց իրա թևերը. 
Բացեց գորգը սպիտակ, 
Դաշտերն առավ ձյունի տակ: 
Անցան պայծառ օրերը, 

Էլ ո՞ րն ասեմ, էլ ո՞ րը, 
Երբ ամեն մի թփի տակ 
Թե սեղան կար, թե օթյակ: 
Եկան օրեր ցրտաշունչ, 
Ճպուռն ընկավ լուռ ու մունջ. 
Քաղցած փորին էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք: 

Զընգր-զընգր դողալով, 
Ծանր-ծանր սողալով 
Նա մրջյունին ասում էր. 
– Գլխիդ մատաղ, սանամե՛ր, 
Մի ճա՛ր արա շունչ առնեմ, 
Ցրտից, սովից չմեռնեմ: 
Կերակրի՛, տաքացրու՛, 
Մինչև գարուն ապրեցրու: 
– Ի՜նչ խաբար է, սանիկս, 
Զարմանում եմ, ջանիկս, 
Չաշխատեցի՞ր ամառը, 
Ասա՛, ինչ էր պատճառը: 
– Էդպես բանի, սանամե՛ր, 
Էլ ժամանակ ո՞ վ ուներ. 
Էն խոտերում բուրավետ 
Երգում էինք մերոնց հետ… 
– Ուրեմն դու՞ … 
– Այո՛, ես 

Ողջ ամառը դեն ու դես 
Երգում էի մշտապես
Երգո՞ւ մ էիր… շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա, դու պարի՛:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

պայծառ -լուսավոր
լուռումունջ -սուս ու փուս
քաղցած -սոված
բուրավետ -բուրեղ
մշտապես -միշտ
օթյակ -սենյակ

  1. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  2. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  3. Ինչպիսի՞ն  էր  մրջյունը։ Մրջլունը աշխատասեր էր, բարի, բայց անառժաններին չեր օգնում:
  4. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։ Ճպուռն չաշխատասեր էր և անբան:
  5. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:

Եթե ես լինեի մրջյունի փոխարեն ես ամեն դեպքում կօգնեի ճպուռին, քանի որ բոլորնել կարող են սխալվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *