Մարտիրոս Սարյան

Հետաքրքիր փաստեր Սարյանի մասին

Martiros-Saryan

Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է փետրվարի 16 (28)-ին, 1880թ., Նոր Նախիջևանում: Նա մեծանուն հայ նկարիչ է: Նրան նաև անվանել են գույների վարպետ կամ գույների կախարդ:Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: 

«Բնությունն արարում է մարդուն, որպեսզի հենց մարդու միջոցով տեսնի իրեն և հիանա իրենով: Մարդը բնություն է, բնությունը` մարդ, ուստի մահ գոյություն չունի»:

Մարտիրոս Սարյան

Սարյանը այն մարդն էր, ով հրաշք էր համարում այն, ինչ շատերս անգամ չենք էլ նկատում՝ գույնը։ «Ես երազում եմ գույնի մասին, գույնը իսկական հրաշք է», ասում էր Սարյանը։ «Իսկ արևի լույսի տակ գույնը ցույց է տալիս մեր տեսածի հոգին և տիեզերական գոյության էությունը»։ Երբ լսում ենք Սարյանի մասին, ես վստահ եմ, որ առաջին բանը ինչ բոլորիս միտքը գալիս է, դա գույնն է։ Այո՛, Սարյանի ձեռագիրը իր գույներն են։

Սարյանը հիմնականում նկարել է բնության պատկերներ, որոնք ինձ շատ են դուր եկել, նրա նկարները դուք կտեսնեք իմ ուսումնական բլոգում:

Հետաքրքիր տեսանյութը Մարտիրոս Սարյանի վարպետության մասին տես՝ այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *